You are here: Home Blog Projects Աստղիկ Սաֆարյանը 10 տարի բեմում

Աստղիկ Սաֆարյանը 10 տարի բեմում

E-mail Print

 

Անակնկալներով լեցուն մենահամերգ և հայ հայտնի հյուրեր.


Նոր երգի պրեմիերա, ալբոմի թողարկում, կենդանի նվագակցությամբ մենահամերգ. Yans Music Hall-ում սեպտեմբերի 10-ին կայացավ Աստղիկ Սաֆարյանի հոբելյանկան երեկոն: Երգչուհին հարազատների և ընկերների հետ նշում էր իր գործունեության 10 տարին:

 Tert.am Life-ը նույնպես ներկա էր երեկոյին, որը կրում էր «10 տարի բեմում» խորագիրը:

 «Նախկինում թե՛ իմ ձայնասկավառակի թողարկմանը, թե՛ պրեմիերային հուզմունքս ավելի շար էր, իսկ հիմա ավելի հանգիստ եմ, մեծ հաճույքով ու սիրով եմ սպասել այս օրվան: Երբ հետհայաց եմ գցում արածս աշխատանքի և դրանց արձագանքի վրա, կարելի է ասել, որ ես իսկապես 10 տարվա փորձ ունեմ: Սկզբում շատ դժվարությունների միջով եմ անցել, բայց ամեն ինչ կարողացել եմ հաղթահարել: Ինքս իմ հանդեպ լինելով բծախնդիր` կարող եմ ասել, որ այս 10 տարվա ընթացքում շատ բացթողումներեն եղել: Ամեն դեպքում նաև պետք է խոստովանել, որ արել եմ մեծ աշխատանք, քանի որ ես միայն երգողը չեմ նաև գրում եմ իմ երգերը, զբաղվում իմ պրոդյուսերական աշխատանքներով: Ավելորդ համեստություն չանեմ, բայց ինչ-որ չափով թողել եմ պատմություն, որի համար հիմա ուրախ եմ և այստեղ միասին տոնում ենք»,-ասաց Աստղիկը:

 

 Երգչուհին նշեց, որ իր ձայնասկավառակը կոչվում է «Betterr way» («Ավելի լավ ուղի»), որն ինչ–որ չափով խորհրդանշական է:

 «Երաժշտությունն ինձ համար ամենալավ ուղին է, որ ես ընտրել եմ: Սովորելով Իսպանիայում գերազանց` այլ մասնագիտությամբ, հասկացել եմ, որ երաժշտությունն ինձ համար այլ աշխարհ է և այն ինձ ավելի հեշտ է տրվում: Ես ուրախ եմ, որ ընտրել եմ հենց այս ուղին: Եվ սա էր պատճառը, որ ձայնասխավառակն անվանեցի այդպես»,- հավելեց նա:

 

 

Նոր ալբոմում երգչուհին զետեղել է 11 երգ, որոնցից մի քանիսը հին երգեր են, իսկ մնացածը` նոր: Նշենք, որ բոլոր երգերի հեղինակը հենց երգչուհին է:

 

 

 Երեկոյին հրավիրված հայտնիներից Արամ Նիկոլյանը և Ժակը մեզ հետ զրույցում շնորհավերցին երգչուհուն:

 «Աստղիկի հետ աշխատել եմ շատ վաղուց դեռ «Հայ սուպերսթար» նախագծից: Նա տաղանդավոր, բարձր ճաշակի տեր մարդ է: Այն երաժշտական ճաշակը, որ նա ունի հայկական շոու- բիսնեսում շատ քիչ երգիչներ ունեն: Ուզում եմ նրան մաղթել  համաշխարհային հարթակներ, քանի որ նա արժանի է և ունի դրանց բոլոր հնարավորությունները»,- ասաց Արամը:

 

 

«Ինձ համար Աստղիկը թե՛ իր կերպարով, թե՛ ձայնով նաև հեղինակային երգեր երգելու հնարավորությամբ տարբերվում է իր սերնդի մեջ: Սրտանց ուզում եմ մաղթել նրան, որ երբեք չկենտրոնանա տարեթվերի վրա: Ուրախ եմ, որ այս տարիների ընթացքում լսել եմ նրա աշխատանքները, որոնցից կառանձնացնեմ «Սև ակնոցը»: Մի տեսակ պինդ աղջիկ է թվում` թե իր կերպարի, թե երգերի մեջ, բայց ես չգիտեմ` ներքուստ որքան փխրուն է նա: Պինդ, պայքարող, նպատակասլաց ժամանակակից, հայուհու կերպար է` եվրոպական որոշակի շեշտադրումներով»,- ասաց Ժակը:

 

Նյութը` Մելինե Տոնոյանի

Լուսանկարները` Արշակ Ռոստոմյանի

http://life.tert.am/am/news/2016/09/12/Astghik/18261

 

Popular

My Twitter Updates