You are here: Home Blog Projects Աստղիկ Սաֆարյան բեմական 10-ամյակը

Աստղիկ Սաֆարյան բեմական 10-ամյակը

E-mail Print

ինչպե՞ս Աստղիկ Սաֆարյանն ամփոփեց բեմական գործունեության 10-ամյակը Տարիներն իրենց գործն արել են.

10 տարի` բեմի վրա. խորհրդանշական տարեթիվ, որը կարեւոր է ցանկացած արտիստի կյանքում: Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը եւս այս տարի հատել է բեմական գործունեության 10-ամյակը:

Իր կյանքի կարեւոր իրադարձությունը երգչուհին նշեց Երեւանի ժամանցի վայրերից մեկում` ընկերների եւ հարազատների շրջպատում: Այսպիսով` սեպտեմբերի 10-ը Աստղիկի համար խորհրդանշվեց միանգամից երեք կարեւոր միջոցառմամբ` ձայնասկավառակի շնորհանդես, տեսահոլովակի պրեմիերա եւ համերգային ծրագիր:

«Ես վաղուց էի ծրագրել, որ այս երեք նախածերը` «ՀԱՅՔ» խմբի Նարեկի հետ «Լավն ես» զուգերգի տեսահոլովկի պրեմիերան, «Better Way» ձայնասկավառակի շնորհանդեսը եւ համերգային ծրագիրն ամփոփեմ մեկ միջոցառման մեջ: Երբ նոր էի ծրագրում այս ամենը, թվում էր, թե չեմ կարողանա ամեն ինչ գլուխ բերել, սակայն շատ ուրախ եմ, որ այսօր այս ամենն իրականություն դարձավ: Իմ աշխատելաոճից ինքս էլ հասկացա, որ այս տասը տարիներն իրենց գործն արել են, տվել են ինձ փորձ: Նախկինում հուզմունքս ավելի շատ էր, իսկ հիմա ավելի հանգիստ ու հաճույքով եմ աշխատում»,-նշեց երգչուհին:

Աստղիկի համար խրհրդանշական էր նաեւ ձայնասկավառակի` «Better Way» (ավելի լավ ուղի) անվանումը.

«Երաժշտությունն ինձ համար լավագույն ուղին է: Վերջին չորս տարիների ընթացքում սովորել եմ Իսպանիայում, սակայն ավարտելուց հետո հասկացա, որ երաժշտությունն ամեն դեպքում ինձ շատ ավելի մոտ է: Երեւի հենց դրանով էր պայմանավորված ձայնասկավառակի անվան ընտրությունը»:

Բացի վոկալային տվյալներից եւ ճաշակով երգացանկից` Աստղիկը հայտնի է նաեւ իր յուրահատուկ բեմական կերպարներով: Այդ օրն էլ բացառություն չէր:

Աստղիկի գեղեցիկ տեսքն ու հյուրերը` NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում:

Սյունե Առաքելյան

 

Popular

My Twitter Updates