You are here: Home Blog Projects Աստղիկ Սաֆարյանը նշեց գործունեության 10-ամյակը.

Աստղիկ Սաֆարյանը նշեց գործունեության 10-ամյակը.

E-mail Print

 

երաժշտությունն իր համար ամենից լավ ուղին

 Երաժշտական գործունեության 10 տարիների ընթացքում ամենակարեւոր բանը, որ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը ձեռք է բերել, փորձն է: Թեեւ ինքն այդպես չի ձեւակերպում, սակայն լրագրողների հարցերին պատասխանելիս հաճախ է նշում, որ այս կամ այն բանն անելիս իրեն օգնել է կուտակած փորձը: Օրինակ, գործունեության 10-ամյակը նշանավորող միջոցառումը կազմակերպելիս հենց դրա շնորհիվ է, որ խուճապի չի մատնվել:

«Երբ դեռ նոր էի ծրագրում այս ամենը, թվում էր, թե միգուցե չկարողանամ, միգուցե ուժերս չհերիքեն, բայց այդ 10 տարիների փորձը, կարելի է ասել, իրենն ասաց, ինքս էլ իմ աշխատաոճից հասկացա, որ իսկապես արդեն 10 տարվա փորձ ունեմ», - ասաց նա:

Իր համար այդ կարեւոր օրը երգչուհին նշեց սեպտեմբերի 10-ին փակ միջոցառման շրջանակներում՝ ծնողների, հարազատների, ընկերների ու գործընկերների ներկայությամբ. նրան շնորհավորելու էին եկել այն մարդիկ, որոնք տարիների ընթացքում հավատացել են նրան ու կողքին եղել: Հետ նայելով Աստղիկ Սաֆարյանը հասնակում է, որ ճիշտ տեղում է, զբաղվում է այն գործով, որն իրենն է:

«Վերջին 4 տարիների ընթացքում ապրում եւ այլ մասնագիտությամբ սովորում էի Իսպանիայում, սակայն երբ գերազանցությամբ ավարտեցի, հասակցա, որ ամեն դեպքում երաժշտությունն ինձ ավելի հեշտ է տրվում, եւ դա է այն լավագույն ուղին, որ ես իսկապես գտել եմ ինձ համար», - ասաց նա:

Երեկոյի ընթացքում երգչուհին կենդանի նվագակցությամբ կատարեց իր ամենասիրված երգերը: Բացի այդ՝ տեղի ունեցավ Աստղիկ Սաֆարյանի եւ «Մեծ Հայքի» Նարեկի դուետի հիման վրա նկարահանած «Լավն ես» տեսահոլովակի պրեմիերան, ինչպես նաեւ Աստղիկի 3-րդ՝ «Better way» անվանումով, ձայնասկավառակի շնորհանդեսը: Ալբոմը ներառում է 11 երգ, որոնց մի մասն արդեն հայտնի է, մյուս մասին էլ լսարանը նոր պետք է ծանոթանա: Բոլոր ստեղծագործությունների հեղինակն Աստղիկն է:

Տարիների ընթացքում իր կատարած աշխատանքին երգչուհին փորձում է սթափ նայել: Մի կողմից զգում է, որ որոշ հարցերում թերացել է, մյուս կողմից էլ գիտակցում է, որ թափված ջանքերն արդյունք են տվել:

«Շատ բացթողումներ են եղել: Ինձ անընդհատ թվում է, որ կարող էի ավելին, բայց հանգամանքերից ելնելով երբեմն ինչ-որ բան չի ստացվում: Ամեն դեպքում պետք է խոստովանեմ, որ արել եմ բավականին մեծ աշխատանք՝ հաշվի առնելով, որ ինքս եմ զբաղվում իմ պրոդյուսինգով. միայն երգողը չեմ: Ավելորդ համեստություն չանեմ, կարծում եմ՝ ինչ-որ չափով թողել եմ պատմություն, եւ չեմ զղջում որեւէ բանի համար», - նշեց նա:

Հայկական շոու-բիզնեսի հայտնիներից Աստղիկ Սաֆարյանի փակ միջոցառմանը ներկա էին հաղորդավար Ժակը, ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին, դիզայներ Արամ Նիկոլյանը, երգիչ Միշոն:

 

Popular

My Twitter Updates