You are here: Home Blog Projects Աստղիկ Սաֆարյանի «10 Տարի Բեմում» խորագրով հոբելյանական երեկոն

Աստղիկ Սաֆարյանի «10 Տարի Բեմում» խորագրով հոբելյանական երեկոն

E-mail Print

 

 Աստղիկ Սաֆարյանի «10 Տարի Բեմում» խորագրով  հոբելյանական երեկոյի ընթացքում երգչուհին ամփոփելով իր բեմական գործունեությունը ներկայացրեց 3 նոր նախագծեր՝ իր նոր ալբոմը, մենահամերգ կենդանի նվագակցությամբ և նոր տեսահոլովակը, որն արդեն կարող եք դիտել օնլայն: Ձայնասկավառակի, երեկոյի հյուրերի մասին, ինչպես նաև հենց տեսահոլովակը կգտնեք մեր այսօրվա փոստում...

Նոր ալբոմը, որը կոչվում է Better Way, երգչուհու երրորդ ձայնասկավառակն է, որում տեղ են գտել 11 նոր երգեր: Երգերի հեղինակն է հենց Աստղիկը, կան համատեղ գործեր Mets Hayq-ի Narek-ի, DJ Serjo-յի, DJ Leon Gris-ի և Deep Danny-ի, Artem Valter-ի և Aram Rain-ի հետ: Մենահամերգի ընթացքում հյուրերին սպասվում էին ինչպես նոր, այնպես էլ արդեն ծանոթ գործեր կենդանի նվագակցությամբ: Նոր տեսահոլովակը, որը զուգերք է Mets Hayq-ի Narek-ի հետ կոչվում է ԼԱՎՆ ԵՍ...արդյոք լավն է իրոք տեսահոլովակը՝ դիտեք ինqներդ...

 

http://kamoblog.tv/blog/post/safaryan

 

Popular

My Twitter Updates