You are here: Home Blog Interviews ArmTimes about VIDEO premiere !

ArmTimes about VIDEO premiere !

E-mail Print

 


«Դու ուժեղ ես». Աստղիկ Սաֆարյանի նոր տեսահոլովակը հորդորում է հավատալ ինքդ քեզ

 

«Հոգեպես ուժեղ լինելու մասին է, երբ անընդհատ ձգտում ես մեծ հաջողության, բայց դեռ չես հասնում դրան, երբ պայքարում ես շարունակ, փորձում ես հասնել ինչ-որ բարձունքների, բայց չի ստացվում, երբ փնտրում ես քո սերը, բայց դեռ չես գտնում.... բնական է, որ այդ ամբողջ ընթացքում ունենում ես նաեւ հոգեւոր անկումներ եւ ընկճվում ես: Ոմանք նույնիսկ հետ են կանգնում իրենց ընտրած ուղուց եւ հուսահատվում բոլոր հանդիպած խոչընդոտներից։ Երգը հորդորում է, որ «եթե արդեն անցնում ես այդ ուղիով, նշանակում է համապատասխան Ուժ ունես քո մեջ, եւ պետք է միայն վստահես ինքդ քեզ ու հավատաս քո Ես-ին, քանի որ քո Ես-ի հետ միասին դուք կարող եք լինել ավելի Ուժեղ»»,- ասաց նա:

Ինչպես սովորաբար, խոսքերի ու երաժշտության հեղինակն Աստղիկն է, տեսահոլովակի կերպարներն էլ ինքն է ընտրել: Այս անգամ կերպարները 3-ն են: Նկարահանումները եղել են երգչուհու ամենասիրելի քաղաքում՝ Փարիզում, ուստի կերպարներն ընտրել է, ինչպես ինքն է ընդգծում, փարիզյան մնայուն դասական տրամադրության մեջ: Նա համագործակցել է ֆրանսահայ ռեժիսոր Քրիստիան Աջեմյանի հետ:
«Մեծ թիմով ենք աշխատել, 3-օպերատորական աշխատանք է տարվել, նաեւ օդային տեսախցիկներ ենք օգտագործել: Նկարահանումներն իրականացրել ենք Փարիզի կենտրոնում, «Ալեքսանդր III»-ի կամրջի վրա, Սենա գետի, Էյֆելյան աշտարակի շրջակայքում: Անգամ Փարիզից դուրս նկարել ենք շատ այլ տեսարաններ, որոնք արդյունքում չենք ներառել տեսահոլովակում, որպեսզի պահպանենք դրա համեստ, մինիմալ, դասական, բայց գունեղ եւ լավ տրամադրությունը։ Շատ հաճելի եւ բարձր տրամադրության մթնոլորտում ենք նկարահանել: Շնորհակալ եմ նաեւ փարիզաբնակ վաղեմի ընկերոջս, որն ամեն կերպ ամբողջ օրն աջակից եղավ ինձ եւ ամբողջ թիմին։»,- պատմեց նա՝ հույս հայտնելով, որ տեսահոլովակն էլ կսիրվի նույնքան, որքան երգը:

Առաջիկայում Աստղիկ Սաֆարյանը կներկայանա նաեւ նոր աշխատանքներով: Պլանավորում է նոր ֆոտոշարքեր, համերգներ եւ այլ նախագծեր, որոնք կլինեն «Դու ուժեղ ես» երգի տեսահոլովակից հետո:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր տեսահոլովակ կներկայացնի, որը նկարահանված է «Դու ուժեղ ես» երգի հիման վրա: Ստեղծագործությունը նոր չէ. ծանոթ է լսարանին: Պատրաստ է եղել 2017 թ., հասանելի է առցանց iTunes, Amazon, Spotify հարթակներում: Երգչուհին նկատել է, որ այն սիրվել է երկրպագուների կողմից, ու որոշել է նաեւ տեսահոլովակ ունենալ: Պրեմիերան յութուբում կկայանա հուլիսի 21-ին: Նա armtimes.com-ին տրամադրեց լուսանկարների նկարահանումներից ու ներկայացրեց երգի ասելիքը:

 

Popular

My Twitter Updates