You are here: Home Blog Interviews Interview for Life Tert.am

Interview for Life Tert.am

E-mail Print

 Աստղիկ Սաֆարյան. «Պետք չէ հարաբերություններում ստանդարտ լինել»


Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը մայիսի 8–ին ներկայացրեց նոր տեսահոլովակը, որը կոչվում է Standart։ Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը հենց ինքն է, երաժշտական պրոդյուսինգն արել է DJ Սերժոն, տեսահոլովակը նկարահանել է Արմեն Փիրիմասիհին։ Երգչուհին առաջինը Tert.am Life–ին է տրամադրել տեսահոլովակի լուսանկարները և պատմել Standart երգի ստեղծման մասին։ Ի դեպ, սա երգչուհու միակ նոր տեսահոլովակը չէ։ Նա ևս 2 տեսահոլովակ է նկարահանել։
 
«Երգի վրա աշխատել ենք ես և Սերժոն։ Standart–ը մեր երկրորդ համագործակցություն է, որը ներառված է Better Way ձայնասկավառակում։ Երգը հիթային է և մեծ ասելիք ունի։ Երգում խոսվում է հարաբերություններում ստանդարտ դարձած արարքների մասին։ Երբ փորձում ես քո սիրով դիմացինիդ դարձնել յուրահատուկ և անթերի, սակայն  նրա կողմից ստանում ես ստանդարտ պատասխան և արարքներ, հիասթափվում ես։ Դա լավ չէ։ Երգը կոչ է անում չլինել այնպիսին, ինչպիսին շատերն են, չանել այն, ինչն արդեն ստանդարտ է դարձել, հակառակը`փորձել պահել սեփական անհատականությունը և լինել այնպիսին, ինչպիսին կաս»,– ասաց Աստղիկը։
 

Վերջինս նշեց, որ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին։  Սա նրանց առաջին համագործակցությունը չէ։ «Արմեն Փիրիմասիհին նկարահանել է նաև իմ «Shalom» և «Որբուկ» տեսահոլովակները։ Քանի որ մեր համատեղ աշխատանքը միշտ լավ արդյունք է ունենում, այս անգամ ևս համագործակցեցի նրա հետ։ Կարողացանք 2 օրում նկարահանել 3 տեսահոլովակ, որից մեկը Standart–ն է»,–նշեց երգչուհին։


Աստղիկը պատմեց, որ նկարահանումներն իրականացրել են Երևանում։ «Մեծ աշխատանքներ են տարվել տեսահոլովակի վրա։  Իրականում բավականին բարդ նկարահանումներ ենք ունեցել, քանի որ թիմի առջև դրել էի խնդիր` 2 օրում 3 տեսահոլովակ նկարահանել, ինչը հեշտ չէր։ Թիմում յուրաքանչյուրի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ է, որ կարողացանք ստանալ այն արդյունքը, որն ի սկզբանե ուզում էինք»,– ասաց Աստղիկը։

 

Տեսահոլովակում երգչուհին ներկայացել է մի քանի կերպարով։ «Կերպարներիս հեղինակը ես եմ, դիմահարդարումն արել է Լիդիա Ավետիսյանը, վարսահարդարումը` Հռիփսիմե Մանավազյանը։ Նրանց հետ փորձել ենք  թրենդային նոր մոտեցումներ տալ արտաքին տեսքիս։  Ուրախ եմ` 4 րոպեանոց արդյունքը ներկայացնել լսարանիս։ Արդեն ստացել եմ բազմաթիվ դրական արձագանքներ, հիացմունքներ և լավ խոսքեր շատերի կողմից, ինչի համար միայն ուրախ եմ»,– եզրափակեց Աստղիկը։

 

 

Popular

My Twitter Updates