You are here: Home Blog Interviews Interviewed by Life Panorama AM

Interviewed by Life Panorama AM

E-mail Print

«Alone»-ը գրվելէ Բարսելոնայում՝ծովիափին,
իմ
շարժականփոքրիկ էլեկտրոնային դաշնամուրով.
Աստղիկ
Սաֆարյան

 

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը տեւական դադարից հետո նոր տեսահոլովակ է ներկայացրել: «Alone»՝ այսպես է կոչվում երգչուհու նոր աշխատանքը, որը ինչ-որ իմաստով պատմում է նրա հոգեվիճակի մասին:

««Alone»ը գրվել է Բարսելոնայում, ծովի ափին՝ իմ շարժական փոքրիկ էլեկտրոնային դաշնամուրով, որտեղ մեն-մենակ էի ամբողջ ծովափին։ Երգն արդեն հասցրել է սիրվել երկրպագուներիս կողմից, քանի որ ներառված է իմ 3-րդ «Better Way» ձայնասկավառակում եւ արդեն դարձել էր ալբոմիս երգերի ֆավորիտներից մեկը։ Հենց արձագանքներից էլ մտածեցի, որ այն պետք է տեսահոլովակ ունենա»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին:

Խոսելով երգի բովանդակության՝ միայնության եւ Աստղիկի հոգեվիճակի միջեւ ընդհանրության մասին՝ երգչուհին նշեց.

«Հավանաբար կյանքիս կոնկրետ շրջանի հոգեվիճակից ելնելով այն գրեցիերբ տարիներ շարունակ ապրում էի օտարության մեջ, որտեղ որքան էլ ընկերներ ձեռք բերես եւ որքան էլ ձուլվես նրանց ապրելակերպին, միեւնույնն է, հոգով քեզ մենակ ես զգում։ Դա մի հոգեվիճակ էր տվյալ շրջանում, որն ինձ ստիպեց ավելի խորը մտածել այս թեմայի շուրջզգացի, որ սա այն թեմաներից է, որի մասին արժե բարձրաձայնել երգի միջոցով»։

Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Փիրիմասիհին է, ում հետ Աստղիկն առաջին անգամը չէ, որ աշխատում է:

«Ես, հանդիսանալով իմ թե՛ երաժշտական եւ թե՛ ֆինանսական պրոդյուսերը, միանշանակ մասնակցություն եւ ներգործություն ունեմ իմ յուրաքանչյուր աշխատանքին՝ ամեն փուլին մանրամասնորեն հետեւելով։ Իհարկե, համագործակցելիս դիմացինիս հետ միշտ փորձում ենք մտքերի փոխանակումներ անել, ընդհանուր հայտարարի գալ եւ նոր սկսել գործել։ Այս անգամ եւս, ինքս ցանկացա, որ տեսահոլովակը լինի հանդարտ, հանգիստ, առանց ավելորդությունների, զգացմունքային եւ հոգու խոսքը փոխանցող մի հոլովակ, եւ դրան պետք է համահունչ լինեին նաեւ իմ կերպարները։ Թիմային լավ աշխատանքի արդյունքում ստացանք այն, ինչ ուզում էինք, ստացվեց գեղեցիկ եւ զգացմունքային տեսահոլովակ»,- պատմեց նա։

 

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ էր պայմանավորված Աստղիկ Սաֆարյանի՝ վերջին շրջանի լռությունը:

«Իրականում զբաղված էի կարեւոր մի պրոյեկտի մշակմամբ, բացի դրանից էլ արվել է շատ աշխատանք, որը դեռ չի ներկայացվել, բայց շուտով՝ հերթականությամբ կներկայացնեմ:Սպասվում են շատ լավ եւ գեղեցիկ նորություններ ու անակնկալներ իմ սիրելի լսարանի համար»,- նկատեց նա։

 

 

Popular

My Twitter Updates