You are here: Home Blog Interviews Interview to Bravo.am ( with “Alone” video backstage photos )

Interview to Bravo.am ( with “Alone” video backstage photos )

E-mail Print

Աստղիկ Սաֆարյան.«Նախընտրեցի լինել մենակ, քան…»

 

Աստղիկ Սաֆարյանը միայնության մասին է երգում։ Նա երեկ ներկայացրել է «Alone» երգի տեսահոլովակը։ Այս լիրիկական երգը «Better Way» ձայնասկավառակից է: Նոր հոլովակը կարող եք դիտել երգչուհու հարցազրույցը BRAVO.am-ին կարդալուց հետո, կամ էլ առաջ:)։


- «Alone» երգը, ինչպես նախորդների դեպքում, քո հեղինակայի՞նն է:
- Երաժշտության եւ խոսքերի հեղինակն ինքս եմ։ Երգը գրել եմ Բարսելոնայում՝ ծովափին, երբ հերթական անգամ դուրս էի եկել զբոսնելու։ Ցուրտ եղանակ էր, երեկո, ինձնից բացի, ոչ ոք չկար… Նայեցի շուրջս ու ակամա վերնագրեցի իրավիճակս՝ «All Alone». եւ դա այնքան երգեցիկ հնչեց իմ ականջին, որ սկսեցի խորհել, ու միտքը զարգացնելով՝ վերածեցի երգի։ 

- Ո՞վ է ռեժիսորը. կներկայացնե՞ս նկարահանող թիմին։
- Աշխատել ենք իմ թիմով. ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է, օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը, հագուստիս ոճաբանն ինքս եմ, սակայն կերպարներիցս մեկի՝ ամենանուրբ հագուստի հարցում ինձ օգնության հասավ իմ վաղեմի ընկեր Արամ Նիկոլյանը, ինչի համար շնորհակալ եմ ընկերոջս։

 

- Տաղավարային նկարահանումը Երեւանո՞ւմ եք իրականացրել։

- Այո, ինքս ցանկացա, որ հոլովակը լինի հանդարտ ու առանց ավելորդությունների, պարզապես ներկայացնի հոգու խոսքը։

 

- Միայնության մասին երգն արդյո՞ք սեփական ապրումների մասին է։

- Երգերիս մեծ մասը ծնվում են իմ ապրումներից, կամ էլ ազդվում եմ այլ մարդկանց պատմություններից։ Սա, հավանաբար, ծնվել է իմ հոգեվիճակից, երբ գալիս է մի շրջան, որ ինքդ ես ընտրում միայնությունը՝ համոզված լինելով, որ ավելի լավ է լինել մենակ, քան նրա հետ, ում այդքան էլ չես սիրում:):

 

- Շատերը վախենում են միայնության զգացումից։ Փաստորեն, սիրո՞ւմ ես մենակ մնալ, մենակ ճամփորդել։

- Այո, որովհետեւ ավելի ուժեղ ու վճռական եմ, ավելի ազատ եմ ու անկախ, որեւէ մեկի հանդեպ չկա պատասխանատվություն, պարտավորվածություն, ինքդ ես տնօրինում քո կյանքը։ Նկատի ունեմ՝ մենակ լինելու մեջ շատ առավելություններ կան, բայց մյուս կողմից՝ մարդը ստեղծված չէ, որ միայնակ լինի, պարզապես պետք է ճիշտ մեկի հետ կիսել թանկագին ազատությունդ, որ երբեմն կոչում են մենակություն։


BRAVO.am    
Լուսանկարները՝ Տաթեւ Մովսիսյանի

 

 

 

 

Popular

My Twitter Updates