You are here: Home Blog Concerts Astghik Safaryan Live Performance at El Sky Bar 2017

Astghik Safaryan Live Performance at El Sky Bar 2017

E-mail Print

 Աստղիկ Սաֆարյանն ու  Dj Guevo-ն EL SKY BAR–ում


Ապրիլի մեկին EL SKY BAR–ում թեժ և երաժշտական մթնոլորտ էր ու բարձր տրամադրություն. Երեկոյի լավ երաժշտությունն ապահովում էին Աստղիկ Սաֆարյանն ու  Dj Guevo-ն: Առաջարկում ենք տեսնել, թե ինչպսես է անցել  Mix project երեկոն:

 
Փոփ-ռոք երգչուհին կատարել է իր հեղինակային երգերը՝ «Մեղավոր ես», «Shalom», «Ուշ է», «Լավն ես», նաեւ Մոջոյի, Ֆրենկ Սինատրայի, «Coldplay»-ի, Ֆարել Ուիլյամսի հիթերից:

Երեկոյի մեկնարկին ու ավարտին դիջեյական վահանակի մոտ էր Dj Guevo-ն՝ էլեկտրոնային ռիթմերով։ Աստղիկը նաեւ երգել է հայտնի հայկական երգերը փոփ-ռոք ոճում, ինչպես օրինակ՝ Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ», Կոնստանտին Օրբելյանի «Մեր սերը երբեք չի ծերանում» ստեղծագործությունները.«Հանդիսատեսի ծափերից հասկացա, որ արժե՝ մեր հին հայկական երգերն ավելի հաճախ կատարեմ։ Կարծում եմ՝ նոր հնչողությամբ ու գործիքավորմամբ երգերը նոր կյանք են ստանում»:

Նա առաջին անգամ կատարել է իր նոր՝ «Դու ուժեղ ես» հեղինակային երգը, որը կներկայացնի տեսահոլովակով.«Թեման հետաքրքիր է եւ շատերին կարող է գրավել, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ թվում է՝ այլեւս պայքարելու ուժ չունենք։ Երգում խորհուրդ է տրվում, որ այդպես չմտածենք. եթե անցնում ես այդ ճանապարհով, ուրեմն ուժեղ ես։ Առաջին ունկնդիրները կարծես հավանեցին, զգացի, որ հենց այնպես չեն ծափահարում»։


 

               

                                        



 

Popular

My Twitter Updates