You are here: Home Blog Announcements Աստղիկ Սաֆարյանը պատմել է իր և Նարեկի համագործակցության մասին

Աստղիկ Սաֆարյանը պատմել է իր և Նարեկի համագործակցության մասին

E-mail Print

 

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին Երևանում է. այս տարի լրանում է նրա գործունեության տաս տարին.

 «Ես ծրագրել եմ մի նախագիծ, որի համար պահանջվում է մեծ աշխատանք և լուրջ մոտեցում: Ահա այդ նպատակով էլ այժմ գտնվում եմ Երևանում, որպեսզի կարողանամ մանրամասն իրականացնել բոլոր այն աշխատանքները ինչ պահանջվում է: Փակագծերը դեռ չեմ կարող բացել, պարզապես կասեմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայում այն իրականցնելու համար: Հուսով եմ՝ արդյունքը կգոհացնի, թե՜ ինձ, և թե՜ իմ լսարանին և այն մարդկանց, ովքեր ինձանից աշխատանքային նորություններ են սպասում»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Աստղիկը:

 Երգչուհին պատրաստվում է նոր աշխատանք ներկայացնել, այս անգամ դուետով հանդես կգա Մեծ Հայքի Նարկեկի հետ. «Կարելի է ասել, որ համագործակցությունը երկկողմանի ցանկության արդյունք էր: Նարեկը ինձ մի օր ասաց, որ հիմնել է «Play Back Production» ստուդիան և ուրախ կլինի համագործակցել ինձ հետ: Ես շատ ուրախացա նրա նոր ձեռքբերումով և սիրով համաձայվեցի, քանի որ ես էլ համագործակցելու միտք ունեի: Նարեկին գնահատում եմ՝ որպես գործընկեր և որպես լավ մարդ: Համոզված էի, որ շատ գեղեցիկ  գործ կարող ենք ստանալ միասին: Այս անգամ, երբ եկա Երևան հանդիպեցի Նարեկին, ցույց տվեցի նոր երգերից մեկը, նա շատ հավանեց այն և հաջորդ իսկ վայրկյանից սկսեցինք աշխատանքները և միասին հասկացանք, որ գեղեցիկ կլինի երգը ներկայացնել դուետով»:

Երգի հեղինակը Աստղիկն է, Նարեկն էլ գրել է իր հատվածի խոսքերը, իսկ երաժշտական պրոդյուսինգն արվել է  Նարեկի «Play Back Production»-ը. «Մենք համատեղ ստեղծեցինք նոր ոճի երգ՝ համադրելով  R&B/Rap ժանրը ռոքայի ժանրի հետ:  Արդյուքնում ստեղծվել է մի յուրահատուկ և շատ հետաքրքիր դուետ: Երգի հիման վրա պատրաստվում ենք նկարահանել տեսահոլովակ, քանի որ ձայնագրվելուց հետո հասկացանք, որ այն տեսահոլովակի կարիք է զգում: Տեսահոլովակի նկարահանումները կվստահեմ "PlayBack Production"-ին: Այսինք մեր համագործակցությունը դեռ շարունակվելու է:  Ամեն դեպքում պետք է անկեղծ լինեմ և ասեմ, որ բավականին հեշտ և  պրոֆեսիոնալ էր աշխատել Նարեկի հետ: Ես սիրով կցանկանամ աշխատաել նրա հետ նաև հետագայում»: 

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

 

Popular

My Twitter Updates