You are here: Home Blog Announcements ՆՈՒՅՆԻՍԿ SMS ԳՐԵԼԻՍ ՈՒՆԵՄ ԻՄ ՈՒՐՈՒՅՆ ՈՃԸ. ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ (PHOTO)

ՆՈՒՅՆԻՍԿ SMS ԳՐԵԼԻՍ ՈՒՆԵՄ ԻՄ ՈՒՐՈՒՅՆ ՈՃԸ. ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ (PHOTO)

E-mail Print

 1

Ի՞նչ ենք պատկերացնում Աստղիկ Սաֆարյան  անունը լսելով՝ երիտասարդություն, թարմություն, casual լուքեր,  ոճ :  Wnews.am-ի զրուցակիցն այս անգամ հենց նա է՝  փոփ-ռոք  երգչուհի  Աստղիկ Սաֆարյանը:

4

Ես. Դեռ մանկուց բոլորից միշտ առանձնացել եմ,  փորձել եմ ապրել իմ ուրույն ուղիով, չգնալ որևէ հոսքով: Եթե բոլորը գնում են մի կողմ, ապա ես պետք է գնայի այլ կողմ, եթե բոլորը կրում էին բարձրակրունկ կոշիկներ, ես կրում էի կեդեր, եթե բոլորը լսում էին Britney Spears, ես լսում էի Travis :  Երբ շատերին հետաքրքրում էին բրազիլական սերիալներ, ես գերադասում էի դիտել բարդ ֆիլմեր, երբ բոլորը հավանում էին դպրոցի կամ համալսարանի ամենասիրուն տղային , ապա նա ակամա ինձ համար արժեզրկվում էր: Այդպես եղել է իմ կյանքի բոլոր փուլերում, անգամ երգարվեստում  ես չեմ երգում այն, ինչ երգում է բնագավառի մեծամասնությունը, ես այստեղ ևս ստեղծեցի իմ ուրույն երաժշտական ոճը և արդյունքում՝ հիմնեցի հայկական փոփ-ռոք ժանրը, որում  մինչ օրս դեռ գործում  եմ: Շատ անգամ  եմ ունեցել սխալ հասկացվելու խնդիր, բայց տարիներն ապացուցեցին, որ դա բոլորովին էլ չի նշանակում, որ ես սխալ էի, դա ուղղակի  իմ ուղին է,  որն ինքս եմ ստեղծել և ընտրել:

`

Երգել թե չերգել.  Երգել, քանի դեռ ունեմ ասելիք,  երգել քանի դեռ զգում եմ , որ ինձ կլսեն, քանի դեռ երաժշտությունս կարիք ունի արտահայտվելու, քանի դեռ իմ երաժշտությամբ կարող եմ ոգեշնչել իմ լսարանին և պարգևել նրանց ժպիտներ: Չերգել, երբ արդեն զգում ես, որ ասելիք չունես և կրկնվում ես: Չերգել, եթե լսարանիդ ականջն այլևս չի արձագանքում երգիդ: Եվ, առհասրակա, չերգել, երբ լսարանդ հորինված է :

Սուպերսթար. – Նախագիծ, որն, ըստ էության,  եղավ ինձ համար ճակատագրական և հաստատեց իմ ներքին մեծ ցանկությունը՝ զբաղվել երգով: Կյանքի մի փուլ, որն ինձ շատ բան սովորեցրեց և տեղափոխեց ինձ այլ հարթություն՝ տալով ինձ մեծ փորձ թե՛ երաժշտության , թե՛ հեռուստաէթիկայի առումով, պարգևեց ճանաչում, հանդիսատեսի սեր և տվեց հնարավորություն՝ մուտք գործել երգարվեստ և ներկայացնել իմ մեջ ապրող երաժշտությունն այն տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր այսօր հետևում են իմ գործունեությանը և սպասում են իմ յուրաքանչյուր նոր աշխատանքին:  0

Հայտնիություն.  Եթե խոսեմ հայտնիության մասին ընդհանրապես, ապա այն ժամանակավոր բնույթ ունի, մնայուն կարող է լինել  միայն թողածդ աշխատանքը: Եթե խոսեմ սուբյեկտիվ , ապա կարծում եմ, որ այս հարցում ևս պետք է անկեղծ լինել և ճիշտ հասկանալ, թե ինչի համար ես երգում՝ հայտնիությա՞ն, թե՞ երաժշտության ու արվեստ ներկայացնելու համար: Դա շատ անհատական է, շատերը ստեղծում են ընդամենը մեկ- երկու երգ , որպեսզի  ուղղակի դառնան հայտնի և վայելեն իրենց հայտնիությունը , կամ  միգուցե «հաջող» ամուսնանան, ես չգիտեմ ամեն մեկն ունի իր դիրքորոշումը , բայց ըստ իս՝ սխալ է օգտագործել երաժշտությունը միայն հայտնիություն ստանալու համար: Երաժշտությունը ևս  հարգանքի և լավ վերաբերմունքի է արժանի , գեղեցիկ չէ նման վերաբերմունքը երաժշտության հանդեպ:  Ես ուրախ եմ , որ աշխատանքս ինձ հայտնի և ճանաչված է դարձրել , քանի որ կարծում եմ, որ այն ինչի շնորհիվ դու հայտնի ես դարձել , պետք է ավելի հայտնի լինի  քան դու: Ինքս այդպես եմ վերաբերվում այդ հարցին  և փորձում եմ այնպես անել,  որ իմ  երաժշտությունն ինձնից հայտնի լինի, որ ավելի շատ հիշեն իմ աշխատանքները , սիրեն և գնահատեն այն: Իհարկե, անչափ հաճելի է, երբ աշխատանքդ սիրելով սիրում են նաև քեզ, հաճելի է, երբ փողոցում ինձ ճանաչում են, մոտենում՝ ջերմ, անկեղծ խոսքեր են ասում, հայտնում են իրենց հիացմունքն իմ երաժշտության հանդեպ: Ես շնորհակալ եմ, որ սիրում և լսում են հենց իմ ներկայացրած երաժշտությունը և հետևում ու գնահատում են ինձ ՝որպես արտիստ: k=

Ոճ. – Ոճն իմ կյանքում առկա է՝ ամեն հարցում: Թե՛ իմ աշխատանքի, աշխատանքի ձևի, ստեղծագործելու և երգելաոճի մեջ, թե՛ հագուստիս ու կերպարի մեջ, թե՛ հարցազրույցներումս, նույնիսկ sms գրելիս ես ունեմ իմ ուրույն ոճը, որովհետև շփման մեջ ևս  առկա է ոճը, ամեն մարդ իր յուրովի  է անում այս ամենը: Երբ մարդն ունի  ոճ, դա չես կարող ոչ մի կերպ հանել նրա միջից, դա տաղանդի պես մի բան է ՝ կամ ունենում ես, կամ՝ ոչ:

Բարդույթներ. Որպեսզի բարդույթներ չունենամ, ես շատ եմ աշխատում ինձ վրա , փորձում  եմ անդրադառնալ այն հարցերին, որոնք քիչ թե շատ ոչ իդեալական եմ համարում և  երբ շատ ես աշխատում ինքդ քեզ վրա, արդեն բարդույթավորվելու կարիք չի լինում, դա իսկապես օգնում է ավելի ինքնավստահ լինել ամեն հարցում: Հավանաբար, բարդույթներ չունեմ, բայց ունեմ ամաչելու ունակություն, իսկ դրանք տարբեր բաներ են: 1

Ազատություն.  Ներքին ազատությունն ամենից թանկ բանն է, երբ չունես ոչ մի կախվածություն որևէ մեկից  կամ որևէ բանից:  Ազատություն ունենալու համար պետք է պատրաստ լինես մեծ պատասխանատվության:

Իսպանիա. Այն դարձել է ինձ համար երկրորդ տուն,  երբ Երևանում եմ կարոտում եմ Իսպանիան, երբ այնտեղ եմ, կարոտում եմ Երևանը:

Սեր.  Աշխարհի ամենազարմանալի զգացմունքն է, որը պետք է միայն զգալ:  Երբ ներսում ունես  սեր և կարողանում ես սիրել, այդքան ով իսկ երջանիկ ես:  Իմ մեջ այնքան շատ սեր կա՝ բարությամբ համեմված և դա վերաբերում է այն ամենին, ինչը ինձ շրջապատում է :

Ամբիցիաներ. Ես ամբիցիոզ եմ աշխատանքում, իմ գաղափարների ու սկզբունքների հարցում: Ամբիցիան հաջողության հասնելու գլխավոր գրավականներից մեկն է: Այն առկա է իմ ամեն մի կարևոր որոշման ժամանակ, այն ուղեկցում է ինձ ամենուր և ինչպես ասել է Սալվադոր Դալին.   «Առանց ամբիցիաների խելացիությունը նման է անթև թռչնակի»:

 -56

 

Popular

My Twitter Updates